Տարեց կինը քիչ մնաց պոկեր գողի սեռական օրգանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2011 11:41

Գանայում 65-ամյա Մերի Սագոն բռնեց գողին` Դանիել Իկեչուկվուին, որն ընկերոջ հետ հարձակվել էր Մերիի դստեր վրա, երբ վերջինս փորձում էր  ավտոմեքենան կայանել տան մոտ:

Ավազակները, սայրով սպառնալով, փորձում էին առևանգել ավտոմեքենան` խլելով բանալիները: Սակայն, վերջին պահին որոշեցին աղջկան իրենց հետա տանել ու նրա դիմաց գլխագին պահանջել: Հենց այդ պահին հայտնվեց կատաղած Մերին ու  բռնեց գողի առնանդամը, մինչ տեղ կհասներ ոստիկանությունը: Իսկ երկրորդ գողը վախից փախավ:

Ոստիկանությունը Իկեչուկվուի մոտ սայրից բացի հայտնաբերեց 15 փամփուշտ և կեռ դաշույն:

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply