Խաղաղասիրաբար էին տրամադրված
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 11:40
Մոսկվայում շարունակվող շախմատի Միխայիլ Տալի հուշամրցաշարի 5-րդ տուրում շախմատիստները խաղաղասիրաբար էին տրամադրված, բոլոր պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Լևոն Արոնյանը միավորը բաժանեց Հիկարու Նակամուրայի հետ:
Արոնյանը, Մագնուս Կառլսենը, Յան Նեպոմնյաշչին, Սերգեյ Կարյակինը վաստակած 3-ական միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Նոյեմբերի 22-ին կկայանան 6-րդ տուրի պարտիաները:






Facebook
Tweet This
Email This Post
