Վաշինգտոն, Օտտավա, Լոնդոն. նոր համատեղ սանկցիաներ Իրանի դեմ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 9:42
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Կանադան նոյեմբերի 21-ին հայտարարելու են Իրանի նկատմամբ համաձայնեցված սանկցիաների վերաբերյալ: Դա նշված պետությունների արձագանքն է անցած շաբաթ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հրապարակված հաշվետվությանը, ուր ասվում է, որ այաթոլաները շարունակում են աշխատել միջուկային զենքի վրա:
Նոր սանկցիաները լուրջ հարված են հասցնելու իսլամական հանրապետության տնտեսական ներուժին: Ինչպես երևում է, նախորդ սանկցիաներից Իրանի տնտեսությունն այնքան էլ չի տուժել, եթե շարունակում է իրականացնել իր միջուկային հավակնությունները:






Facebook
Tweet This
Email This Post
