Կահիրեում ցույցը ցրելու ժամանակ 12 մարդ է զոհվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 9:17
Կահիրեում իրավապահ մարմինների ու Տախրիր հրապարակում ցույցի դուրս ելածների միջև տեղի ունեցած բախման հետևանքով 12 մարդ է զոհվել: Սա ամենադաժան վրիժառությունն է համարվում ժողովրդական հուզումներից ի վեր: Հիմնականում ցուցարարները մահացել են զենքից ստացած վերքերից ու արցունքաբեր գազերից խեղդվելուց:
Բախման առիթը Եգիպտոսի կենտրոնում վրանային քաղաքի քանդումն էր, որը ցուցարարները կառուցել էին ուրբաթ օրը: Եգիպտոսի վարչապետ Էսամ Շարիֆը ցուցարարներին կոչ է արել հեռանալ հրապարակից, դրան ի պատասխան «Մահմեդական եղբայրները» քննադատել են վրանները քանդելն ու նշել, որ նման պրակտիկան հիշեցնում է ՀոսնիՄուբարաքի դարաշրջանը:
Ցուցարարներն ասում են. «Մայրաքաղաքի կենտրոնում զինվորականները, որոնք կառավարում են երկիրը, ունեն իրենց օրակարգը: Բանակի վերնախավը շարունակում է ճնշել քաղաքացիական ազատությունը` իր դիրքը երկրի հասարակական ու քաղաքական կյանքում ապահովելու համար»:
Նոյեմբերի 28-ին Եգիպտոսում խորհրդարանական ընտրություններ են: Սակայն Եգիպտոսի կառավարությունը չի պատրաստվում կատարված արյունահեղության պատճառով ընտրությունները հետաձգել: Նոյեմբերի 19-ին սկսված անկարգությունների հետևանքով տուժել է 928 մարդ: Ընդ որում, լիբերալ ուժերը ենթադրում են, որ զինվորականները կփորձեն իշխանությունը պահել ցանկացած գնով:






Facebook
Tweet This
Email This Post
