Ատամնաբուժական զբոսաշրջությունը նորաձև է դառնում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2011 8:50

Վերջին ժամանակներում  ավելացել է ատամները բուժելու նպատակով  Հունգարիայի առողջարաններ մեկնող զբոսաշրջիկների քանակը:

Ամեն տարի ատամները բուժելու համար Հունգարիա է ժամանում ավելի քան 100 հազար զբոսաշրջիկ, ընդ որում, շատ կլինիկաներ  մասնագիտացած  են  Արևելյան Եվրոպայի զբոսաշրջիկներին բուժ ծառայություն ցուցաբերելում և ունեն նույնիսկ ռուսախոս անձնակազմ:

Զբոսաշրջության այս տեսակը ոչ միայն մատչելի է, այլև նոր երկիր տեսնելու հնարավորություն: Մոսկվայի համեմատությամբ, օրինակ, գնացուցակը 50-60%-ով էժան է: Կլինիկա գալով, զբոսաշրջիկն իսկույն հետազոտվում է, ինչից  հետո բժիշկն անհրաժեշտ նշանակումներ է անում ու  նշում բուժման ընդհանուր արժեքը:Բուժման միջին արժեքը  հազար հինգ հարյուր եվրո է, երաշխիքը` 2-7 տարի: Կլինիկաների մեծ մասը նույնիսկ բնակության զեղչեր է տրամադրում:

Հունգարիայում ատամնաբուժական զբոսաշրջությունը սկսել է զարգանալ 1980-ականներից:  Այն ժամանակ «առաջին հիվանդները» Գերմանիայից ու Ավստրիայից էին, հետո այդ զբոսանքի տեսակով հետաքրքրվեցին նաև  Շվեյցարիան, ԱՄՆ-ը, Իտալիան, Անգլիան, Իռլանդիան, Նորվեգիան ու Շվեդիան:

Դիտվել է 1145 անգամ:
Print Friendly

Leave a Reply