Սաուդյան Արաբիայի կանանց կարգելեն ցույց տալ «գայթակղիչ» աչքերը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 21, 2011 8:43

Սաուդյան Արաբիայի բարքերի ոստիկանությունը (բարեգործության աջակցության ու մեղքի դեմ պայքարի կոմիտե) մշակել է մի հրահանգ, որի համաձայն «գայթակղիչ» աչքերով կանանց արգելվում է ցուցադրել դրանք հասարակությանը:

Ընդ որում, չի պարզաբանվում, թե որ աչքերն են համարվում այդպիսին. դա որոշելու են իրենք` ոստիկանները:

Շարիաթի օրենքի համաձայն, թագավորությունում բնակվող կանայք պետք է նիքաբ կրեն (ոտքից գլուխ  սև հանդերձանք, որն ամբողջովին ծածկում է մարմինը): Աչքերն այն միակ  մարմնամասն էր, որը շուրջը տեսնելու համար  բաց էին մնում:

 

Դիտվել է 1611 անգամ:
Print Friendly

Leave a Reply