Ամերիկայում ձերբակալել են «միայնակ գայլ» մականունով ահաբեկչին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 8:37
Ոստիկանությունը ձերբակալել է «Ալ Քաիդայի» 27-ամյա հետևորդին` Խոսե Պիմենտելաին, որը պլանավորել էր Նյու Յորքի ոստիկանական բաժանմունքի պայթեցումը:
Նրան ձերբակալել են շաբաթ օրը մանհեթնյան իր տանը: Տղամարդուն մեղադրում են պայթուցիչի ձեռքբերման ու պահման մեջ, որը կարող էր օգտագործվել ահաբեկչական նպատակով: Նրա թիրախներն էին ոստիկանական բաժանմունքները, օրենքի պաշտպանների ավտոմեքենաներն ու պատերազմից վերադարձած զինվորները, այսինքն, նա առնվազն 3 ռումբ էր իր նպատակի համար պատրաստելու:
Մայքլ Բլումբերգն է նրան անվանել «միայնակ գայլ»: Նրա խոսքով, Խոսե Պիեմենտալին հանցագործության է մղել փաստը, որ ամերիկյան զորքերը գտնվում են Իրաքի ու Աֆղանստանի տարածքում, ինչպես նաև «Ալ Քաիդայի» քարոզչությունը:
Հայտնի է, որ երիտասարդն իսլամ է ընդունել ու ցանկանում էր իր անունը փոխել «Ուսամա Հուսեյն»-ով, ինչը կմիավորեր իր հերոսներին` Ուսամա բեն Լադենին ու Սադամ Հուսեյնին: Ձերբակալվածը 5 տարի ապրել է Նյու յորքի Սքենեքթեդի արվարձանում, սակայն կյանքի մեծ մասն ապրել է Մանհեթնում:






Facebook
Tweet This
Email This Post
