Զինվորականները չեն ուզում Սեյֆ ալ-Իսլամին հանձնել Տրիպոլիին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 2:06
Գնդապետ Քադաֆիի որդու` Սեյֆ ալ-Իսլամի ձերբակալությունը նոր շրջադարձ է ստանում: Զինտան քաղաքի իշխանությունները հրաժարվում են գերուն հանձնել Տրիպոլիին:
Զինվորականները մտադիր են նրան պահել այնքան, մինչև Լիբիայում ձևավորվի նոր դատական համակարգ:
Միևնույն ժամանակ, երկրի մայրաքաղաքում ամեն ինչ պատրաստ է դատական գործընթացի համար, որը, ինչպես խոստանում են, կլինի արդար և բաց: Տրիպոլիի ներկայացուցիչները չեն թաքցնում , որ Քադաֆիի որդուն, ամենայն հավանականությամբ, մահվան կդատապարտեն, հաղորդում է «Россия 24» հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդվել էր, Սեյֆ ալ-Իսլամին ձեբակալել են շաբաթ գիշեր, երբ նա փորձել է փախչել հարևան Նիգերիա: Ասում են, որ Մուամար Քադաֆիի որդին իր ազատության դիմաց զինվորներին երկու միլիարդ կաշառք է առաջարկել, բայց ի վերջո ինքնաթիռով նրան բերել են Զինտան:
Գնդապետի որդու նկատմամբ դատական գործընթացը խոստացել է իր հսկողության տակ վերցնել Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն:
Իր` Լիբիա այցելելու նախօրեին նա հայտարարել է. «Սեյֆ ալ-Իսլամը ձերբակալված է: Դա լավ և կարևոր նորություն է: Իր հորից հետո նա գլխավոր կասկածյալն է: Նրան համարում են կոնֆլիկտի ժամանակ հանցագործությունների մեծ մասի պատասխանատու: Նա կենդանի է և ձերբակալված: Այժմ նա կկանգնի արդարադատության առաջ»:






Facebook
Tweet This
Email This Post
