Էկսիտ պոլի տվյալները. Իսպանիայի ժողովրդական կուսակցությունը ընտրություններում մեծամասնություն է հավաքել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 1:32
Իսպանական ռադիոյի և հեռուստատեսության անցկացրած էկսիտ-պոլի արդյունքի համաձայն, Իսպանիայի խորհրդարանի արտահերթ ընտրություններում աջկենտրոն Ժողովրդական կուսակցությունը `Մարիանո Ռախո Բրեյի գլխավորությամբ հավաքել է բացարձակ մեծամասնություն` ձայների 43,5 տոկոսը:
Այսպիսով, նախնական տվյալների համաձայն, Ժողովրդական կուսակցությունը կունենա խորհրդարանի 350 աթոռներից 181-185-ը: Իսպանական սոցիալիստական բանվորական կուսակցությունը` Խոսե Լուիս Ռոդրիգեսի ղեկավարությամբ, ստացել է 30 տոկոս ձայն, ինչը հնարավորություն է տալիս նրանց խորհրդարանում ունենալ 115-119 տեղ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Իսպանիայում ընտրություններ կազմակերպելու համար ծախսվել է 124 միլիոն եվրո, ինչը 5,8 տոկոսով պակաս է 2008 թվին ծախսածից: Այսպիսի խնայողությանը հասել են ընտրական բյուլետենների տպելու ծախսերի պակասեցնելու շնորհիվ:
Սոցիալիստները ղեկավարում են Իսպանիան յոթ տարի և նրանք պիտի լուծեին աշխարհում ֆինանսական ճգնաժամի հետ կապված խնդիրները: Այժմ Իսպանիայում գործազրկության մակարդակը անցել է 20 տոկոսը, ինչը ազդել է ներկայիս իշխանությունների վարկի վրա: Ամենայն հավանականությամբ Իսպանիայի քաղաքացիները որոշել են փոխել իշխող թիմին և նոր կառավարությունը կձևավորի Ժողովրդական կուսակցության առաջնորդ Մարիանո Ռախոյ Բրեյը, բայց նա դժվար թե կկարողանա հրաժարվել բյուջետային միջոցների կրճատման կուրսից:






Facebook
Tweet This
Email This Post
