Փրկարարները ժամանակին հասել են օգնության
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | November 21, 2011 1:08
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.48֊ին ահազանգ է ստացվել , որ Երևանի Կոմիտաս պողոտայի 54֊րդ շենքի 44 բնակարանում բնակիչը ընկել է և չի կարողանում շարժվել. Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և “1֊03” ծառայության աշխատակիցներին են հանձնել հատակին ընկած, 1950 թ. ծնված Իվետա և բազմոցին նստած , 1932 թ. ծնված Ն. Եդիգարյաններին:
Նույն օրը, ժամը 16.30֊ին Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Խաչատրյան փողոցի 38 տան բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Գյումրիի փրկարարական ջոկատը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և այնտեղ հայտնաբերել անօրնական վիճակում գտնվող (ինսուլտի նախանշաններով) 1941 թ. ծնված Թամարա Մկրտչյանին: Վերջինիս ցուցաբերել են առաջին բուժօգնություն և հանձնել դեպքի վայր մեկնած “1֊03” ծառայության աշխատակիցներին:






Facebook
Tweet This
Email This Post
