Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում չեմպիոնության համար պայքարը սրվում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 15, 2009 15:12
Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրի հետաձգված «Միկա»-«Փյունիկ» խաղում «Միկան» հաղթեց 2:0 հաշվով: Երևանի «Միկա» մարզադաշտում կայացած այդ հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, քանի որ մրցում էին առաջատարները: Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում. 52-րդ րոպեին Ալեքս Էնրիկե դա Սիլվան դիպուկ հարվածով գրավեց «Փյունիկի» դարպասը: Իսկ 74-րդ րոպեին 11 մ-ոց տուգանային հարվածով հաշիվը կրկնապատկեց Ալբերտ Թադևոսյանը: Այս հաղթանակից հետո չեմպիոնության համար պայքարն ավելի սրվեց:
21 խաղից հետո «Փյունիկը» ունի 47, «Միկան»`44 միավոր:
Վաստակած 40 միավորով 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Բանանցը»:
Դիտվել է 893 անգամ:





Facebook
Tweet This