Քուրդ զինյալները ականապատել էին թուրք-իրաքյան նավթամուղը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 20, 2011 23:04
Քուրդ զինյալները 200 կգ-նոց պլաստիկ պայթուցիկ էին տեղադրել թուրք-իրաքյան նավթամուղի վրա: Ըստ Անատլու գործակալության ահաբեկչության թիրախ են հանդիսացել մագիստրալի երեք մաս, որոնք պատկանում են ԲՈՏԱՇ նավֆագազային ընկերությանը:
Պայթուցիկը հայտնաբերել է Մարդան նահանգի ոստիկանության պարեկը: Սապերները վնասազերծել են երեք պայթուցիկ սարք,որոնք լիովին պատրաստ էին գործողության: Ռումբերը իրար հետ և դետոնատորի հետ միացված էին ընդհանուր առմամբ մեկուկես կմ-ոց կաբելով: Վնասազերծման ժամանակ մայրուղու երթևեկությունը դադարեցվել էր:
Պայթուցիկը հայտնաբերելուց հետո բանակը սկսեց պայթուցիկ տեղադրող զինյալներին հայտնաբերելու գործողությունը,որոնք հնարավոր է դեռ այդ նահանգում են: գործողությունը իրականացվում է ռազմական ուղղաթիռների օգնությամբ, հաղորդում է
ИТАР-ТАСС-ը:
Թուրքիայի հարավ-արևելքը,ուր գտնվում է Մարդան նահանգը երկար տարիներ ամենաանհանգիստն է: Իրաքի հետ սահմանին հաճախ են ընդհարումներ լինում քուրդ ծայրահեղականների հետ, որոնք կամ գործում են այնտեղ կամ էլ փորձում են ներթափանցել երկրի խորքեր խոշոր ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար մեծ քաղաքներում:
Այս նահանգում նավթագազային կոմունիկացիաները ահաբեկիչների համար հարմար թիրախներ են, բայց անվտանգությունը ապահովող միջոցներ կրառելու շնորհիվ խողովակաշարի նկատմամբ դիվերսիան հազվադեպ է լինում:






Facebook
Tweet This
Email This Post
