Մոկո Խաչատրյանի ցուցահանդեսի բացմանը Հայկ Մելիքյանը հատուկ ստեղծագործություն կատարեց
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | November 19, 2011 16:13
Նոյեմբերի 18-ին Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի ունենացավ Մոկո (Մարիամ) Խաչատրյանի «Էպիկենտրոն» ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսին մասնակցեց դաշնակահար Հայկ Մելիքյանը: Դաշնակահարը ներկայացրեց իր նոր, հատուկ այդ ցուցահանդեսի համար գրված ստեղծագործությունը: Բացի դրանից, նա ներկայացրեց ևս երկու դաշնամուրային ստեղծագործություն: Մոկո Խաչատրյանը, ով բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել Հայաստանում և արտերկրում, ուրախությամբ նշեց, որ առաջին անգամ է համագործակցում երաժշտի հետ: Ցուցահանդեսում նկարչուհին ներկայացրեց 24 ստեղծագործություն, որոնք մեծ ոգեշնչմամբ նկարել է 2 ամսում: Ցուցահանդեսի համակարգող, ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանը նշեց, որ նախագծի նախապաատրաստական աշխատանքները բավական երկար են տևել, քանի որ նախագիծը Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում:
«Նորարարական այս նախագիծը ընդգրկում է երկու այն արվեստագետներին, ովքեր իրենց ուրույն տեղն ունեն իրենց ոլորտներում», նշեց Հարությունյանը: Հարությունյանը նախագիծը անվանեց «կենդանի երկխոսություն արվեստի հետ»:
Միջոցառման ժամանակ անակնկալ մատուցվեց հանդիսատեսին,նրանց աչքի առաջ նկարչուհին ստեղծագործեց Մելիքյանի դաշնամուրային իմպրովիզի ներքո:
– Թանգարանի համար այսպիսի պրոյեկտ անելը առաջին փորձն է, մշակույթի նախարարության հովանավորության ներքո, բայց դա շարունակական բնույթ կկրի, քանի որ թանգարանի 40 ամյակն է լինելու մյուս տարի, հետևաբար այդ առիթով նմանատիպ նախագծեր շատ կլինեն: “Ստեղծագործությունների մեջ ՄՈԿՈ-ն արտահայտում է իր մենակությունը, բայց ես ճիշտ հակառակն եմ տեսնում, այնտեղ կա խոսք ուղղված մեզ բոլորիս, շնորհավորում եմ”,- հավելեց Լևոն Իգիթյանը:
Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ ճանաչված արվեստագետներ, արվեստասերներ, նկարիչներ, երաժշտագետներ, Մոկո Խաչատրյանի հարազատները և Ժառանգություն կուսակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանը իր տիկնոջ հետ:
Թողարկվելու է ալբոմ, որտեղ ներառվելու են ցուցահանդեսի ժամանակ Մելիքյանի կողմից կատարած ստեղծագործությունների խտասկավառակը:
Անժելա Շահումյան






Facebook
Tweet This
Email This Post
