Միլանում 110 մաֆիոզ դատապարտվել են երկարատև բանտարկության
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 20, 2011 14:56
Շաբաթ երեկոյան Միլանի դատարանը ռեկորդային թվով մաֆիոզների դատապարտեց ` 110 մարդու երկարատև բանտային ռեժիմի: Նրամք բոլորը կալաբրիական մաֆիայի “նդրանգետի” ներկայացուցիչներ են: Մեղադրյալները մեղավոր ճանաչվեցին մաֆիական գործունեության համար և դատապարտվեցին 16 տարվա բանտարկության:
Ներկա պրոցեսը մասշտաբային գործողության վերջին էտապն էր, երբ 2010թվի հուլիսին ոստիկանական հետաքննության արդյունքում ձերբակալվեցին 300 մարդ – Կալաբրիայի հարավային շրջանում և երկրի հյուսիսում ` Լոմբարդիայում: Քննիչները բացահայտել էին այն միջոցները ,որոնցով կալաբրիական մաֆիան ներ- թափանցել էր արդյունաբերական զարգացած Իտալիայի հյուսիս և օրինական բիզնեսի միջոցով զբաղվում էր “փողերի լվացումով”, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:






Facebook
Tweet This
Email This Post
