Նախագահ Բակո Սահակյանը Նյու Յորքում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Արեւելյան Ամերիկայի ազգային առաջնորդարան

Պաշտոնական, Օրվա լուր | | November 19, 2011 16:16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Նյու Յորքում այցելել է Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո Արեւելյան Ամերիկայի ազգային առաջնորդարան եւ հանդիպել թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին կյանքին, Հայրենիք-Սփյուռք եւ եկեղեցի-հասարակություն փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:
Նախագահ Սահակյանը բարձր է գնահատել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դերը Ամերիկայում հայապահպանության եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Դիտվել է 1085 անգամ:
Print Friendly

Leave a Reply