ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի պատվին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն

Պաշտոնական, Օրվա լուր | | November 19, 2011 17:13

Նոյեմբերի 18-ին Նյու Յորքում ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի պատվին կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն:
Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ մշտական ներկայացուցչության գործունեությունը` ուղղված միջազգային ամենակարեւոր կազմակերպություններից մեկում` ՄԱԿ-ում արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը, ինչը դրական ազդեցություն կունենա ԼՂՀ միջազգային ճանաչման վրա:
Միջոցառման ժամանակ երկրի ղեկավարն ամերիկահայ բարերար Անդրեաս Ռուբյանին է հանձնել «Վաչագան Բարեպաշտ» մեդալ` նշելով, որ բարերարը կանգնած է եղել արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում եւ այժմ էլ ակտիվ մասնակցություն է ունենում ԼՂՀ զարգացման գործում:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

 

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply