Բակո Սահակյանը բարձր է գնահատել Սրբոց Նահատակաց հայկական վարժարանի դերը Սփյուռքում հայապահպանության գործում

Պաշտոնական, Օրվա լուր | | November 19, 2011 19:10

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին այցելել է Նյու Յորքի Սրբոց Նահատակաց հայկական վարժարան եւ մասնակցել ԼՂՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
Նախագահ Սահակյանը մատաղ սերնդի հայեցի դաստիարակումը համարել է համահայկական նշանակություն ունեցող հիմնախնդիրներից մեկը: Այս համատեքստում Բակո Սահակյանը բարձր է գնահատել Սրբոց Նահատակաց հայկական վարժարանի դերը Սփյուռքում հայապահպանության գործում:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Դիտվել է 1086 անգամ:
Print Friendly

Leave a Reply