Բժիշկները գործի են դնելու հիվանդների սառեցման եղանակը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2011 17:55

Հիվանդների  նկատմամբ “սառեցման” մեթոդի կիրառումը, ասենք առատ արյունահոսության դեպքում, կարող է ուշագրավ նորույթ դառնալ բժշկության ոլորտում, ինչը թույլ կտա նրանց ժամանակ շահել միլիոնավոր կյանքեր փրկելու համար: Համապատասխան տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ նախատեսվում է իջեցնել մարմնի ջերմաստիճանը  գրեթե 10 աստիճանով, ինչը փորձարկվել է շների ու խոզերի վրա: Պիտսբուրգի մասնագետները հայտնում են, որ դա շատ արդյունավետ է եղել: Նոր մեթոդի հեղինակները ասում են, որ նման էքստրեմալ հիպոթերմիան կարող է թուլացնել արյունահոսությունն այն հիվանդների մոտ, ովքեր ավանդական տեխնոլոգիաների դեպքում մահանում են արյան մեծ կորստից: Հնարավոր է, որ նոր մեթոդը սկսեն կիրառել մոտ ապագայում:

 

Դիտվել է 1489 անգամ:
Print Friendly

Leave a Reply