Հրապարակվել է ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 15, 2009 14:43

Ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը հրապարակել է այն մարզուհիների անունները, ովքեր պետք է նախապատրաստվեն սեպտեմբերի 19-ին Երևանի «Հրազդան» մարզադաշտում կայանալիք 2011 թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը: Սեպտեմբերի 18-19-ը մեր թիմն ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում` հանգրվանելով «Ռեժինե» հյուրանոցում:

Այսպիսին է ֆուտբոլի Հայաստանի կանանց ազգային հավաքական հրավիրված խաղացողների ցանկը. դարպասապահներ` Աննա Կարապետյան («Քոլեջ»), Քրիստինե Սարգսյան («Բանանց»), պաշտպաններ` Արմինե Խաչատրյան («Բանանց»), Սյուզաննա Սայադյան («Քոլեջ»), Անի Ղուկասյան («Ֆուրման»), Ալիսա Խաչատրյան («Քոլեջ»), Մարինե Կարապետյան («Քոլեջ»), Արուսյակ Եփրեմյան («Բանանց»), կիսապաշտպաններ` Քրիստինե Մանգասարյան («Բանանց»), Լիլիթ Կարապետյան («Բանանց»), Լուսինե Հովհաննիսյան («Քոլեջ»), Վարդինե Խանզադյան («Բանանց»), Քրիստինե Հակոբյան («Բանանց»), Մարիամ Ստեփանյան («Բանանց»), հարձակվողներ` Էլեոնորա Դավթյան («Բանանց»), Քրիստինե Ալեքսանյան («ՀՄՄ», Լիբանան), Գայանե Կոստանյան («ՀՄՄ», Լիբանան), Հռիփսիմե Եփրեմյան («Քոլեջ»), Ազատուհի Համբարձումյան («Բանանց»):

Դիտվել է 998 անգամ:
Print Friendly

Leave a Reply