Ստացած այրվածքներից մահացել է նաև երկրորդ երեխան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2011 16:43
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 14-ին, ժամը 11.30-ի սահմաններում, վառարանից առաջացած հրդեհից այրվել էր Գոգարան գյուղի տներից մեկը, ինչի հետևանքով տանը գտնվող 4-ամյա Արման Գասպարյանը, 3-ամյա Արեն Գասպարյանը և 3-ամյա Գոռ Գասպարյանը  տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել  էին հիվանդանոց, որտեղ Արեն Գասպարյանը մահացել էր:

Նոյեմբերի 18-ի երեկոյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ 4-ամյա Արման Գասպարյանը ստացած այրվածքներից Երևանի ճառագայթային բժշկության այրվածքների գիտական կենտրոնում մահացել է:

 

 

 
Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply