Եղանակը Հայաստանում առաջիկա հինգ օրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 19, 2011 16:33

Ըստ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների` նոյեմբերի 19-20-ին շրջանների զգալի մասում սպասվում են թույլ տեղումներ: 21-23-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան վայրերում կդիտվի 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով:

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-20-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում`-3…-8 աստիճանի սահմաններում: Շիրակում` -3…-8, Կոտայքում` -3…-8, Գեղարքունիքում` -3…-8, Լոռիում` 0…-5, Տավուշում` -1…+3, Արագածոտնի նախալեռներում` 0…+3, Արարատյան դաշտում` 0…+3, Արմավիրում` 0…+3, Վայոց Ձորի նախալեռներում` 0…+3, Սյունիքի հովիտներում` -2…+3, Սյունիքի նախալեռներում` 0…-5, Արցախում` -3…+1:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 19-20-ին ցերեկը կտատանվի լեռնային շրջաններում` -2…+3: Շիրակում` -2…+3, Կոտայքում` -2…+3, Գեղարքունիքում` -2…+3, Լոռիում` +2…+7, Տավուշում` +4…+9, Արագածոտնի նախալեռներում` +5…+8, Արարատյան դաշտում` +6…+9, Արմավիրում` +6…+9, Վայոց ձորի նախալեռներում` +6…+9, Սյունիքի հովիտներում` +7…+11, Սյունիքի նախալեռներում` +3…+8, Արցախում` +2…+7 աստիճանի սահմաններում:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում -5…-10, նախալեռներում` -2…+1, իսկ հովիտներում +7…+11, իսկ ցերեկը` լեռնային շրջաններում` -2…+3, նախալեռներում` +6…+9, հովիտներում +7…+11 աստիճանի սահմաններում:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ին գիշերը կտատանվի լեռնային շրջաններում -8…-13, նախալեռներում` -1…-4, իսկ հովիտներում` -2…-6, իսկ ցերեկը` լեռնային շրջաններում -2…-3, նախալեռներում` +6…+9, իսկ հովիտներում` +7…+11 աստիճանի սահմաններում:

Երևանում`

Նոյեմբերի 19-20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ տեղումներ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 19-20-ին ջերմաստիճանը կտատանվի` գիշերը 0…+2, ցերեկը +6…+8: Նոյեմբերի 21-ին գիշերը սպասվում է 0…-2, ցերեկը` +6…+8, իսկ 22-23-ին գիշերը` -2…-4, ցերեկը` +6…+8 աստիճանի սահմաններում:

 

Դիտվել է 2737 անգամ:
Print Friendly

Leave a Reply