Ցածր դասարանի երեխաներին բացատրելու են, թե ինչ է համասեռամոլությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 19, 2011 16:14
Դպրոցում, ցածր դասարաններում սեքսուալ դաստիարակության դասեր մտցնելու մտադրությունը տղաների ու սղջիկների ծնողներին կատաղության են հասցրել:Դեռևս Սանտա Կլաուսին հավատացող երեխաների ընտանիքները, (մոտ 12 ) իմանալով, որ սեքսուալ դաստիարակության դասերին իրենց երեխաներին պատմելու են, թե ինչ է համասեռամոլությունը, մաստուրբացիան ու օրգազմը, որոշել են իրենց երեխաներին ուրիշ դպրոց տեղափոխել: Բրիտանիայի Շեֆիլդում գտնվող դպրոցի տնօրենը զարմացած է ծնողների հակազդեցությունից, նա կարծում է, որ նման գիտելիքները վտանգավոր չեն երեխաների համար, քանի որ ապագայում նրանք բազմիցս առիթներ կունենան դասերին նկարագրված երևույթներին ականատես լինել:






Facebook
Tweet This
Email This Post
