Հանրապետության ղեկավարը շնորհավորել է հաղթած թիմերին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | նոյեմբերի 19, 2011 16:00

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի մարզասրահում ներկա է գտնվել Գարեգին Նժդեհի ծննդյան 125-ամյակին նվիրված Հայաստանի Հանրապետական Կուսակցության 2011թ. ավանդական մարզական խաղերի ծրագրով  մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին:

Խաղի ավարտին Հանրապետության ղեկավարը շնորհավորել է հաղթած թիմերին, պատվոգրեր ու մեդալներ հանձնել առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերին, ինչպես նաև գլխավոր մրցանակ` առաջին տեղը զբաղեցրած թիմին:

 

 

Դիտվել է 820 անգամ:

Leave a Reply