Բանգկոկի կենտրոնը կարողացել են չորացնել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2011 15:59

Թաիլանդի ֆինանսական ու առևտրային կենտրոնին այլևս ջրհեղեղ չի սպառնում, այսօր հայտնել է թագավորության վարչապետ Յինգլակ Չինավատը: Այսօր վստահ կարող ենք ասել, որ Բանգկոկի կենտրոնական մասը  ազատվել է ջրից: Դա նշանակում է, որ ջրհեղեղին դիմակայելու միջոցառումներն արդյունավետ էին: Սակայն քաղաքի արևմտյան ու արևելյան շրջանները դեռևս տարերքի իշխանության տակ են: Այս շրջաններով է կատարվել քաղաքի կենտրոնից ջրահեռացումը:  Նահանգապետ Սուքումբհանդա Պարիբաթի խոսքով, մինչև այս տարվա վերջ լրիվ ջրահեռացումը կապահովեն:

 

Դիտվել է 811 անգամ:
Print Friendly

Leave a Reply