Գերմանիայում 50 ավտոմեքենաներ բախվել են միմյանց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 19, 2011 15:46
Գերմանիայում, Մյունսթերի մոտ միանգամից 50-ից ավելի ավտոմեքենաներ են բախվել միմյանց: Պատճառը թանձր մառախուղն է:Ուղղաթիռից ճանապարհի այդ հատվածը, որի երկարությունը մի քանի մետրի է հասնում, արտաքինից հիշեցնում է հին ավտոմեքենաների գերեզմանոց,ասել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը:Խոշոր ավտովթարի վայրում աշխատում են բուժաշխատողներ ու փրկարարներ: Ոմանք իրենց ավտոմեքենաների մեջ ճզմվել են: Փրկարարական աշխատանքին լրջորեն խոչընդոտում է մառախուղը: Ծանր վնասվածքներով 14 մարդ ուղղաթիռով տեղափոխվել է մոտակա կլինիկաներ: 3 մարդ զոհվել է, 40-ը տարբեր աստիճանի վնասվածք ստացել:






Facebook
Tweet This
Email This Post
