ՄԱԿ-ն այսօր նշում է զուգարանի համաշխարհային օրը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | November 19, 2011 15:31
Այսօր Զուգարանի համաշխարհային օրը, խմելու անվտանգ ջրի ու սանիտարական ծառայությունների ՄԱԿ-ի փորձագետ Կատարին Ալբուկերկը հանդես է եկել երկրների ղեկավարներին ուղղված կոչով.նա առաջարկել է հասարակայնության ուշադրությունը հրավիրել զուգարանների մատչելիության խնդրին: Այսօր, հակասանիտարական պայմաններում ապրող մարդկանց թիվը 2,5 մլրդ-ից ավելի է, ընդ որում, նրանցից ավելի քան մեկ մլրդ-ն ընդհանրապես չունի զուգարան : Սրանք ՄԱԿ-ի պաշտոնական տվյալներն են: Փորձագետի խոսքով, այդ հարցը խիստ լուրջ է հատկապես երրորդ աշխարհամասում: Տարրական սանիտարական նորմերի բացակայության պատճառով, շատ դպրոցական աղջիկներ դասերի չեն հաճախում: Նա կոչ արեց սանիտարիային ու ջրամատակարարման ֆինանսավորումն ավելացնել:






Facebook
Tweet This
Email This Post
