Կողոպուտի մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 19, 2011 13:11
Նոյեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել նախկինում երեք անգամ դատապարտված 31-ամյա Աբրահամ Մեսրոպյանին՝ «Աբուլիկ» մականունով, որը նոյեմբերի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, այն է՝ կողոպուտ, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ:
Կատարվում է քննություն:
Դիտվել է 656 անգամ:





Facebook
Tweet This