Քըրք Քըրքորյանը հայտնվել է դպրոցը չավարտած միլարդատերերի շարքում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 19, 2011 11:57
Forbes ամսագիրը ներկայացրել է այն միլիարդատերերի ցանկը, որոնք չեն ավարտել միջնակարգ դպրոցը, հաղորդում է shine.yahoo.com կայքը: Նրանց շարքում է հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, որի կարողությունը կազմում է 3.1 մլրդ դոլար: Նա 8-րդ դասարանից թողել է դպրոցը` սիրողական բռնցքամարտով զբաղվելու համար:
Թերուս-միլարդատերերի շարքում են «Virgin Records» ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը (6,8 մլրդ դոլար), հանրահայտ Gucci և Puma ապրանքանիշերի սեփականատեր Ֆրանսուա Պինոն (8,7 մլրդ), Իսպանիայի ամենահարուստ մարդը` նորաձևության Inditex (Zara և Massimo Dutti ապրանքանիշեր) կայսրության հիմնադիր Ամասանիո Օրտեգան (31 մլրդ դոլար):
Պարզվում է` միլիարդատեր դառնալու համար պարտադիր չէ քոլեջ ավարտել:






Facebook
Tweet This
Email This Post
