Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Վաղինակ Ջանազյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | November 19, 2011 11:53
2008թ. մարտի 1-ի գործով քննչական խմբի արդեն նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կփոխարինի Հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վաղինակ Ջանազյանը: ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանի հրամանով` նոյեմբերի 17-ին նա նշանակվել է Քննչական խմբի ղեկավար: Վաղինակ Ջանազյանն ընդունել է մարտի 1-ի գործով վարույթը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերով քննության վարչության պետ է նշանակել Վահագն Հարությունյանին: Վերջինս մինչ այս աշխատում էր Հատուկ քննչական ծառայությունում որպես ՀԿԳ ավագ քննիչ, իսկ 2008թ. մարտի 1-ից հետո քննչական խմբի ղեկավարն էր: Իսկ դրանից առաջ Վլադիմիր Գասպարյանը նախօրեին պաշտոնանկ էր արել և կադրերի ռեզերվ ուղարկվել քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով վարչության պետ Կարեն Կարապետյանին:






Facebook
Tweet This
Email This Post
