Գազի խոշորագույն հանքավայր է հայտնաբերվել Վենեսուելայում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2009 13:52

clickmedios_repsolypfsemudaasunuevasedecorporativa_81458_1Նավթի և գազի «Repsol YPF» իսպանա-արգենտինյան ընկերությունը գազի խոշորագույն հանքավայր է հայտնաբերել Վենեսուելայում: այդ մասին հաղորդել են իսպանական ԶԼՄ-ները: Այդ նորությունը Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտնել է «El Pais» թերթին տված հարցազրույցում:

Նախնական գնահատումների համաձայն` «Պերլ I» գազի հանքավայրի պաշարները կարող են կազմել 7-8տրիլիոն խորանարդ ֆուտ: Հանքավայրը հայտնաբերվել է երկրի արևմտյան շրջանում` Վենեսուելական ծոցում` 60 մետր խորության վրա:

«Repsol YPF» նավթի և գազի խումբն ստեղծվել է 1999 թ.  իսպանական «Repsol»-ի և արգենտինյան «YP»F-ի ձուլման ճանապարհով (20 տարվա կոնցեսիա): Խումբը լայնորեն ներկայացված է Լատինական Ամերիկայում,  աշխարհի նավթի և գազի խոշորագույն ընկերությունների տասնյակում է, նավթ և գազ է արդյունահանում 29 երկրում` օրական 1,2 մլն բարել:

Դիտվել է 794 անգամ:
Print Friendly

Leave a Reply