ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Իրանի դեմ բանաձև է ընդունել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 19, 2011 11:45

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան  նոյեմբերի 18-ին Սաուդյան Արաբիայի նախաձեռնած «Ահաբեկչական հարձակումներ միջազգային պաշտպանության տակ գտնվող անձանց վրա»  բանաձևն է ընդունել: Հակաիրանական փաստաթղթի օգտին քվեարկել են 193 պատվիրակություններից 106-ը, 9-ը դեմ են եղել, 40-ը` ձեռնպահ:

Բանաձևը դատապարտում է «ԱՄՆ-ում Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանին սպանելու դավադրությունը» և Իրանին կոչ է անում «կատարել միջազգային իրավունքով սահմանված բոլոր պարտականությունները, ներառյալ` միջազգային պաշտպանության տակ գտնվող անձանց նկատմամբ հանցագործությունների կանխարգելումն ու պատժումը»:

Իրանին պարտադրում են նաև «օժանդակել այն անձանց պատասխանատվության ենթարկելու գործում, որոնք մասնակցել են Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպանին սպանելու ծրագրմանը, ֆինանսավորմանը, կազմակերպմանն ու իրագործման փորձին»:

Նախքան բանաձևի նախագծին քվեարկելը, Գլխավոր ասամբլեայի պատվիրակները չորս ճշտումներ են կատարել փաստաթղթում, որոնք մտցրել էր Թեհրանը, և որոնք նպատակ ունեին մեղմել դրա հակաիրանական ուղղվածությունը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնը Թեհրանին մեղադրել է Սաուդյան Արաաբիայի դեսպան Ադել ալ Ջուբեյրի դեմ մահափորձ ծրագրելու մեջ: ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է իրանական ծագմամբ ԱՄՆ քաղաքացու, որը խոստովանել է, որ իրանական հատուկ ծառայությունների կողմից  հրահանգ է ստացել սպանել Ջուբեյրին: ԱՄՆ գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերը ԱՄՆ մայրաքաղաքում կայացած մամլո ասուլիսի ընթացքում Մանսուր Արբաբսիարին և Գուլամ Շաքուրին մեղադրել է Սաուդյան Արաբիայի դեսպանին սպանելու դավադրության մեջ:

Դիտվել է 745 անգամ:
Print Friendly

Leave a Reply