Արարատի մարզում կրակել են ժամկետային զինծառայողի վրա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 19, 2011 10:30

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը  հայտնեց, որ նոյեմբերի 16-ին ժամը 21:20-ին Էրեբունի բժշկական կենտրոն է ընդունվել N զորամասի պայմանագրայի զինծառայող Համլետ Հայկի Մկրտչյանը` հրազենային վիրավորմամբ:

Փաստի առթիվ Հայաստանի ՊՆ քննչական ծառայության 8-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի Քր.օր.-ի 239 հոդվածով (Հրազենը կամ ռազմամթերքն անփութորեն պահպանելը), ընթանում է նախաքննություն:

Դեպքի կապակցությամբ ձերբակալված եւ կալանավորված անձինք դեռ չկան: Մերի Սարգսյանը նաեւ չհայտնեց դեպքի այլ մանրամասներ` վկայակոչելով նախաքննության գաղտնիության սկզբունքը:

 

Դիտվել է 663 անգամ:
Print Friendly

Leave a Reply