Խայտառակ մրցելույթներ Տյումենում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | November 19, 2011 10:27

Տյումենում անցկացվող  մինչև 23 տարեկան ձյուդոյիստների Եվրոպայի առաջնությունում առայժմ անփառունակ մրցելւյթներ են ունենում Հայաստանի ներկայացուցիչները: 60 կգ քաշային Գոռ Հարությունյանը  քառորդ եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Ռոբերտ Մշվիդոբաձեին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում զիջեց  թուրք Ահմեթ Սահին Քաբային: Այս քաշային կարգում հայտավորված Գրիգոր Իվանյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց ադրբեջանցի Օրհան Սաֆարովին: 66 կգ քաշային Արթուր Երանոսյանն առաջին գոտեմարտում անհաջողության մատնվեց մոլդովացի Եվգենի Վրեմեի հետ հանդիպումում: Գևորգ Թորոսյանը նույնպես պայքարն ավարտեց առաջին գոտեմարտից հետո: Նա զիջեց բելգիացի Քենեթ վան Գանսբեքենին:

 

Դիտվել է 666 անգամ:
Print Friendly

Leave a Reply