Փոփոխությունների թատրոնում կայացավ Դոկտոր կաղամբի և Պարոն մահի թատերացված մամուլի ասուլիս բանավեճը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | November 18, 2011 13:07

Փոփոխությունների թատրոնում  կայացավ Դոկտոր կաղամբի և Պարոն մահի թատերացված մամուլի ասուլիս բանավեճը, որը նվիրված էր աշխարհի 7 միլիարդ բնակչությանը:
– Մեր թատրոնը երիտասարդ եռանդուն արտիստներից բաղկացած մշակութային հասարակական կազմակերպություն է, որտեղ յուրաքանչյուրը պատրաստ է ներդնել մասնագիտական բոլոր կարողություններն ու հմտությունները հանուն քաղաքացիական հասարակության կերտման: Մեծ Բրիտանական Խորհրդի հետ համատեղ հանդիսանում ենք Հայաստանում ինտերակտիվ ֆորում Թատրոնի հիմնադիրը, տարածողը և ամենաակտիվ կիրառողը: Լինելով զվարճալի և ժամանցային` մեր ներկայացումները միևնույն ժամանակ հորդորում են մտորել, խորհել և կշռադատել:
2009 թվականի սեպտեմբերի 22-26-ը Փոփոխությունների Փատրոնը Հայաստանում առաջին անգամ կազմակերպեց ինտերակտիվ թատրոնների միջազգային փառատոն, որին իրենց մասնակցությունը բերեցին Վրաստանից և Թուրքիայից ժամանած Ֆորում պրոֆեսիանալ թատերախմբեր: Փառատոնը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության շրջանում, ոպես հասարակական քննարկումները խթանող արդյունավետ և ինքնատիպ մշակութային իրողություն,- մեզ հետ զրույցում պպատմեց Թատրոնի գեղարվեստական ղեկավար` Հայկ Սեկոյանը:
Ասուլիսի ժամանակ Դոկտոր Կաղամբը ներկայացնում էր մարդկանց շահերը, պնդում, որ մարդկանց անընդհատ լույս աշխարհ է բերելու և ներկայացնում էր ուրախ նկարներով և տեսանյութերով իր պատկերացումները, իսկ Պարոն Մահը մեղադրում էր Դոկտոր Կաղամբին, որ նա չի մտածում աշխարհի մասին, չէ որ 7 միլիարդ բնակչության 23 տոկոսը խմելու ջուր չունեն, հաշմանդամ, սոցիալապես անապահով, ներկայացրեց դաժան իրականությանը պատկանող մի տեսանյութ և այլն…
Բանավեչը թեժ ընթացք ստացավ, երբ նրանց խոսակցությանը խառնվեցին “լրագրողները”: Բ 2 մինուս հեռուստաընկերություն, Բոլոր բակերի ԲԻ-ԲԻ-ՍԻ ինֆորմացիոն շաբաթաթերթ,ՔԽ հեռուստաընկերություն, Երաժշտական աղբարկղ, Իսկական թերթ, Մուլտիշոպ, Ծամոն երկար-բարակ լուրերի գործակալություն, Բացահայտում էռոտիկ ամսագիր, Անհայտ ռադիացիա, Հայկական 3-րդ հեռուստատեսություն, Ժողովուրդ ջան օրաթերթ և այլն…: Սրանք այն մարդիկ էին, ովքեր ներկա էին ասուլիսին: Նրանց բաժանվեցին բեջեր, որոնց վրա գրված էր իրենց “պաշտոնը”: Ասուլիսի նպատակն էր քննարկել 7 միլիարդ բնակչության բարեկեցիկ և անբարենպաստ վիճակը: Հնչեցին բազմաթիվ կարծիքներ, բողոքներ և դրանք դրվեցին քննարկման:
– Մենք հավատում ենք, որ մասնակցային բնույթ կրող ինտերակտիվ-թատերային մեթոդոլոգիան ի զորու է քաջալերել մարդկանց սեփական կյանքում փոփոխություններ կատարելու և այլոց վրա դրական ազդեցություն ունենալու համար,-վերջում հավելեց պարոն Սեկոյանը:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply