Վրաստանի Զուգդիդ քաղաքում մարդատար գնացք Է պայթեցվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2009 14:02

tile_hill_train_550Այսօր առավոտյան պայթյուն Է որոտացել Վրաստանի Զուգդիդ քաղաքի կենտրոնական կայարանում: Ինչպես «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Վրաստանի երկաթուղի» սահմանափակ պատասխանատվության ընկերությունում:

Պայթյունը տեղի Է ունեցել Զուգդիդ-Թբիլիսի մարդատար գնացքի վերջին վագոնի տակ, որը պատրաստվում Էր մեկնել Վրաստանի մայրաքաղաք:

Պայթուցիկ սարքը դրված Է եղել երկաթուղային պաստառի ռելսերի տակ: Ըստ նախնական տվյալներիª դա տրոտիլ Է եղել:

Պայթյունի հետեւանքով վնասվել Է վագոնը, բայց մարդկանցից ոչ ոք չի տուժել:

Դիտվել է 1213 անգամ:
Print Friendly

Leave a Reply