Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանըհանդիպում է ունեցել թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի եւ թեմական խորհդի անդամների հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 10:46
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է Նյու Յորքի Սուրբ Վարդան մայր տաճար:
Այնուհետեւ Նախագահը Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւելյան թեմի առաջնորդարանում հանդիպում է ունեցել թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Բարսամյանի եւ թեմական խորհդի անդամների հետ: Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերություններին, ԼՂՀ ներքին կյանքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:
Իր խոսքում Նախագահն անգնահատելի է համարել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում` այն որակելով որպես հայոց պետականության կարեւորագույն հիմքերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
