Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Արեւելյան ափի ՀՅԴ կուսակցության մի խումբ անդամների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 18, 2011 13:43

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Նյու Յորք քաղաքում հանդիպում է ունեցել ԱՄՆ Արեւելյան ափի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի եւ կուսակցության մի խումբ անդամների հետ:
Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակին, Արցախի միջազգային ճանաչմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ Արցախ-Սփյուռք կապերի հետագա զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել վերաբնակեցման գործընթացին:
Բակո Սահակյանն ընդգծել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը ղարաբաղյան պետականության կարեւոր հիմքերից է, եւ նրա շարունակական ամրապնդումը հանդիսանում է համայն հայության գերխնդիրներից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

Դիտվել է 926 անգամ:
Print Friendly

Leave a Reply