Հանդիպում ամերիկացի բարերար Վիրջինիա Դեւիսի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | November 18, 2011 17:44

ԼՂՀ Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ամերիկացի բարերար Վիրջինիա Դեւիսի հետ եւ քննարկել ԼՂՀ-ում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարերարի պատրաստակամությունը Արցախին սատարելու գործում` նշելով մեր շահագրգռվածությունը երկարատեւ եւ համակարգված համագործակցության մեջ:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:

 

 

Դիտվել է 1344 անգամ:
Print Friendly

Leave a Reply