Հանդիպում Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության անդամների հետ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | November 18, 2011 12:37
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 17-ին այցելել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Պարամուս քաղաքում գտնվող Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կենտրոնական գրասենյակ եւ հանդիպել կազմակերպության մի խումբ անդամների հետ` ընկերակցության գործադիր տնօրեն Լեւոն Ֆիլյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Առանձնակի ուշադրություն է դարձվել մեր հանրապետությունում նախադպրոցական ցանցի ցարգացման հարցերին: Երկրի ղեկավարը նշել է, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությունը մեծ փորձ է կուտակել այս ոլորտում, եւ այս ուղղությամբ նրա կողմից ծավալված աշխատանքը ավելի քան պահանջված է Արցախում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանը, ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:






Facebook
Tweet This
Email This Post
