Մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 15, 2009 13:38

11057Այսօր Նյու Յորքում աշխատանքն Է սկսում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական 64-րդ նստաշրջանը: Աֆրիկայի երկրների տարածաշրջանային խմբի առաջարկությամբ ասամբլեայի նախագահ Է ընտրվել լիբիացի դիվանաետ Ալի Աբդել Սալյամ Տրիկին:

Նստաշրջանի ընթացքում կքննարկվի օրակարգում տեղ գտած ավելի քան 160 հարց, այդ թվում`խաղաղության և անվտանգության ապահովումը, ահաբեկչության դեմ պայքարը, մարդու իրավունքների պաշտպանությունը, շրջակա միջավայրի պահպանությունը, սոցիալական ու տնտեսական զարգացման հարցեր:

Ավանդույթի համաձայն` բացվող նստաշրջանում կկայանա ընդհանուր քաղաքական բանավեճ, որը կանցկացվի սեպտեմբերի 23-ից մինչև 30-ը:

Սպասվում Է, որ բանավեճի առաջին օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ կունենան Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Լիբիայի, Չիլիի, Ֆրանսիայի, Հորդանանի, Ալժիրի, Կորեայի Հանրապետության, Իրանի նախագահները:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատվիրակները կշարունակեն նախորդ նստաշրջանների ընթացքում սկսված այն հարցերի քննարկումը, որոնք վերաբերում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարենորոգմանը, բուն կազմակերպության աշխատանքի ակտիվացմանը:

Ընդհանուր քաղաքական բանավեճի սկսվելու նախօրյակին` սեպտեմբերի 22-ին, տեղի կունենա կլիմայի փոփոխմանը նվիրված գագաթնաժողով:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply