Եվրոպայի ամենախոշոր շինարարական կռունկը Կիևում ընկավ Դնեպրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2011 16:38

Եվրոպայի ամենախոշոր  շինարարական  կռունկը  Կիևում ընկավ Դնեպր գետի մեջ:  Նրա  բեռներ բարձրացնելու հզորությունը  3 հազար տոննա  էր:  Կռունկը պետք է  աշխատեր  Դնեպրի և նրա  վտակ  Դեսենկայի  միջև Պոդոլսկ  կամուրջի   շինարարության մեջ: Նախնական տվյալների համաձայն,   կռունկի խցիկում 8 աշխատոող կար:

Հինգ բանվոր  վթարված կռունկից դուր են եկել ինքնուրույն: Իսկ երեքին  փրկեցին Կիևի  փրկարարները: Տուժածների առողջական վիճակը բավարար է : Նրանք բոլորն էլ հրաժարվել են  հոսպիտալացվել, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Պոդոլսկյան կամուրջը Կիևի  տրանսպորտային  զարգացման   ծրագրերից մեկն է:  Նրա  ներքևի հարթակի վրա նախատեսված է  կառուցել Կիևի  մետրոյի   երեք կայարան: Վերին հարթակին ` ավտոմոբիլային  երթևեկության  վեցը գիծ: Կամուրջը  արդեն ութը տարի է ինչ կառոցվում է : Այն պետք  է    Պոդոլը միացնի  ձախակողմյան ափերին ` Վոսկրեսենկին և Ռադուժնի  կամուրջին: Կամուրջի կառուցման վրա ծախսվում է 10 միլիարդ գրիվեն կամ  մոտ 2 միլիարդ ռուբլի:

Կամուրջը նախատեսված է հանձնել 2012թ ապրիլին`մինչև աշխարհի ֆուտբոլի չեմպիոնատի բացումը , որը կանցկացվի Ուկրաինայում և Լեհաստանում:

 

Դիտվել է 1075 անգամ:
Print Friendly

Leave a Reply