Սփրեդը իրացրել են կարագի անվան տակ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 18, 2011 16:07

Օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության

Երկուշաբթի օրը` նոյեմբերի 21-ին, ժամը 11-ին, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում կհրապարակվեն կարագի և բուսասերուցքային սփրեդի շուկաներում հարուցված վարչական վարույթի արդյունքները:
Ինչպես արդեն Հանձնաժողովը տեղեկացրել է, կարագի ներկրմամբ և իրացմամբ զբաղվող տնտեսվարողների  փաստաթղթաշրջանառության ուսումնասիրությամբ  հայտնաբերվել են մի շարք խախտումներ, որոնք էլ կասկած են հարուցել նրանց գործունեության հանդեպ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ վաճառքի մեկ տասնյակից ավելի կետերից կատարվել է կարագի հսկիչ գնում և հանձնվել է լաբորատոր փորձաքննության:
Նիստի ընթացքում կհրապարակվեն բոլոր օրինախախտների անունները, ինչպես նաև  փորձաքննության արդյունքները, որպեսզի սպառողները առավել ուշադիր լինեն վերջինների գործունեության նկատմամբ:
Տեղեկացնենք, որ խոսքը վերաբերում է ինչպես ներկրող, իրացնող, այնպես էլ կարագի տեղական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողերին:

 

Դիտվել է 1006 անգամ:
Print Friendly

Leave a Reply