Այս շաբաթ իրականացվել է 79,738 մլն դոլարի առք և վաճառք

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | November 18, 2011 17:37

Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,738,176 ԱՄՆ դոլար 383.8 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 90,614,599 ԱՄՆ դոլար 385.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 384.56 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է   600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 384.17 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նոյեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 22.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 35.2 մլն ԱՄՆ դոլար:

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն


 

 

Դիտվել է 848 անգամ:
Print Friendly

Leave a Reply