ՀՅԴ-ն և «Ժառանգություն»-ը դեմ են 2012 թ. պետբյուջեի օրինագծին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 18, 2011 15:52

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը 2012 թ. բյուջեն բնորոշեց այսպես. “շարի գլորելու բյուջե”: Նրա խոսքով,  եկող տարվա բյուջեն չի լուծում քաղաքացիների գոյատևման խնդիրը և հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու բյուջեի մասին օրինագծին:

Դաշնակցական պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանն էլ հավելեց, որ 2012 թվականի պետբյուջեն չի կարող դիմագրավել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Պատգամավորը ևս մեկ անգամ կարևորեց նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման խնդիրը` նշելով, որ կառավարությունն այդպես էլ չկարողացավ հիմնավորել դաշնակցության հեղինակած նախագծի մերժումը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ևս հայտարարել է 2012թ. պետական բյուջեի նախագծին դեմ քվեարկելու մասին:

 

 

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply