“Ջուր պարգեւիր, կյանք նվիրիր”հեռուստամարաթոն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 18, 2011 15:37

Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի բարեգործական համերգն` ուղղված”Հայաստան՚”հիմնադրամի”ՙՋուր պարգեւիր, կյանք նվիրիր “հեռուստամարաթոնին

Երեկ` նոյեմբերի 17-ին,”Հայաստան՚“համահայկական հիմնադրամի ամենամյա դրամահավաք հեռուստամարաթոնի շրջանակներում Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջը Ջութակի երաժշտության երեկո էր կազմակերպել Արամ Խաչատրյանի տուն–թանգարանում:

Արդեն երրորդ տարին է, քոլեջը Երեւանի երաժշտական կրթօջախների սաների մասնակցությամբ կազմակերպում է բարեգործական համերգներ, որոնց հասույթը, որպես ազգային տուրք, փոխանցվում է Հիմնադրամին: Այս տարի Արամ Խաչատրյանի տուն–թանգարանը միացել էր ձեռնարկին` անհատույց տրամադրելով իր գեղեցիկ համերգասրահը:

 

“Հայաստան՚“համահայկական հիմնադրամ

Դիտվել է 1126 անգամ:

Leave a Reply