Արեգակը սկսում է փոթորկվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2011 14:02

Իսպանիայի  գիտնական- աստղագետները հանգել են այն եզրակացության, որ Արեգակը մտնում է ակտիվության այնպիսի  մի փուլ, որտեղ փոթորիկները ոչ միայն շատանում, այլև ուժգնանում են:

Հետազոտողները կարողացել են ուսումնասիրել այդ երևույթը: Նրանց խոսքով, Արեգակի վրա մեկ բռնկումը հավասարազոր է  հազարավոր միջուկային ռումբերի պայթյունի: Այդ բռնկումների հետևանքով հոսանքամատակարարման ու կապի խաթարումներ կլինեն: Ցավոք,  չեն հայտնում, թե դրանք ինչպես կանդրադառնան մարդու առողջության վրա:

 

Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply