Նաիրա Զոհրաբյանը Իջևանի նախկին քաղաքապետին խորհուրդ տվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | November 18, 2011 15:29
Անդրադառնալով Իջևանի նախկին քաղաքապետի հայտարարությանը, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն հաղթանակ է տարել` շնորհիվ  ընտրակաշառքների, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանական ճեպազրույցում հայտարարեց. «Ում ընտրել է իջևանցին, նա էլ դարձել է քաղաքապետ»,- ասաց նա` ընդգծելով, որ ընտրակաշառքների և ոչ օրինական գործողությունների մասին խոսելը  նախկին քաղաքապետի շահերից չի բխում,-այս պահին այսքանը: Իսկ եթե նա շարունակի խոսել ընտրակաշառքների մասին, բնականաբար, կասվի նաև ավելին»:

ՀՀԿ նոյեմբերի 17-ի նիստում քննարկվել է Իջևանում ՀՀԿ-ական թեկնածուի պարտության հարցը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը խորհրդարանական ճեպազրույցի հայտնեց, որ օրակարգային հարցերից է եղել որոշակի հետևություններ անել տարածքային ու մարզային կառույցների առումով ու գտնել այն դրդապատճառները, որոնք պատճառ են հանդիսացել ՀՀԿ-ի թեկնածուի պարտության համար:

Հիշեցնենք, որ կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն հաղթեց ՀՀԿ-ական թեկնածունին` դառնալով Իջևանի քաղաքապետ:

 

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply