«Մերկացնող» սկաներն անվտանգ չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 18, 2011 13:04

Եվրոպական օդանավակայաններում կրկին ուղևորներին  հին ձևով են  «զննելու»:

Վերջերս օդագնացության հանգույցներում տեղադրված «մերկացնող սկաներները» վտանգավոր են ճանաչվել: Նման զննման  հետևանքով ուղևորները ռադիացիայի փոքր չափաբաժինների են ենթարկվում: Նույնքան էլ ստանում են  երկրի մակերևույթից 10 կմ բարձրության վրա թռիչքի ժամանակ: Փորձագետները կարծում են, որ պետք է հնարավորինս նվազեցնել այդ  չափաբաժինը: Հիմա Եվրոպայում մտադիր են մեկ տարուց այդ սկաներներն ապամոնտաժել:

 

Դիտվել է 1828 անգամ:
Print Friendly

Leave a Reply