Ժամանակավոր կացարանից գողացել է ալյումինե և պղնձե իրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 18, 2011 13:04
Նոյեմբերի 17-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Արարատի բաժնի  ծառայողները,  գողություն կատարելու կասկածանքով,  բերման են ենթարկել Վեդի քաղաքի 31-ամյա մի բնակչի:
Պարզվել է, որ նա 2008 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ժամանակավորապես բնակվելով Արարատ գյուղի տներից մեկում՝ այնտեղից գողացել է ալյումինե և պղնձե իրեր` տանտիրոջը պատճառելով 170.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply