Այլոց անձնագրերով նոութբուքներ է գնել ու ցածր գներով վաճառել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | November 18, 2011 12:44
Նոյեմբերի 17-ին, ժամը 20.00-ի սահմաններում,  ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողները  բերման  են ենթարկել Երասխահուն գյուղի մի բնակչի, որը ս/թ սեպտեմբերին Արևիկ  և Մրգաշատ գյուղերի մի քանի բնակիչների վստահությունը չարաշահելով՝ նրանց  անձնագրերով «Բիլայն» ընկերության Արմավիր քաղաքի և Մյասնիկյան գյուղի գրասենյակներից գնել է «Նոութբուք» տեսակի 4 համակարգիչ` յուրաքանչյուրը 200.000 դրամ արժողության, և ցածր գներով վաճառել այլ անձանց:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 813 անգամ:
Print Friendly

Leave a Reply